Բելինգեմի բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը շատ նման է այն վնասվածքին, որը Վինիսիուսը ստացել էր 2019 թվականին՝ «Այաքսի» դեմ մրցավեճում։ Դրանից հետո բրազիլացին 7 շաբաթ էր բաց թողել։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել էին, որ բրիտանացին վնասվածքի պատճառով բաց կթողնի 2–3 շաբաթ, որի հետևանքով բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 4 խաղերը։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» 5 հանդիպում են անցկացել առանց Բելինգեմի և հաղթել յուրաքանչյուրում։ Բոլոր խաղերում Բելինգեմի փոխարեն խաղաժամանակ է ստացել Բրահիմ Դիասը։