«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ
Լուրեր
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ
07.01.2021
2186
0
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն վերադարձել է Իսպանիա։ 33-ամյա հոլանդացին «Ռասինգ Մուրսիայի» հետ պայմանագիր է կնքել։ Թիմը հանդես է գալիս երկրի՝ ուժեղությամբ 4-րդ դիվիզիոնում։
Դրենտեյի կարիերայի նախորդ ակումբը «Կոզակեն Բոյզն» է եղել, որը հանդես է գալիս Հոլանդիայի երրորդ դիվիզիոնում։
«Ռեալի» գույները նա պաշտպանել է 2007-ից 2010 թվականներին։