Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է միանալ «Ռեալին», հաղորդում է Diario AS–ը։
Դևիսը մտադիր է կարիերան շարունակել իսպանական ակումբում, քանի որ համաձայնության չի հասել «Բավարիայի» հետ։ Կանադացին տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջել, իսկ մյունխենցիները պատրաստ են եղել վճարել 13–14 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը 31 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։