2021 թվականը գարնանը Մադրիդի «Ռեալը» պատրաստվում էր Զիդանի հեռանալուն գլխավոր մարզչի պաշտոնից և դիտարկում էր տարբեր տարբերակներ:
Թիմի հիմնական կազմը գլխավորելու թեկնածուներից էին իտալացի մասնագետ Ալեգրին, և «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը, սակայն այդ պահին ակումբում մտածեցին, որ նա դեռ պատրաստծ չէ այսքան մեծ պատասխանատվությանը:
Երկու տարի անց իրավիճակը փոխվեց: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը և նրա աշխատանքում արդեն կան որոշակի կասկածներ: 63-ամյա մասնագետն ակումբում մնալու համար պետք է մեծ նշանակություն ունեցող տիտղոս նվաճի:
Հաշվի առնելով Անչելոտիի հավանական հեռանալը, մադրիդիցիները կարող են դիմել Ռաուլի օգնությանը, քանի որ կարծում են՝ նա արդեն պատրաստ է: