«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ հիանում է իր գործընկերոջով՝ Կառլո Անչելոտոիվ և մադրիդյան ակումբի որոշ ֆուտբոլիստներով:
«Երբ «Ռեալը» գլխավորում էր Մոուրինյոն, երկու թիմերն էլ կլասիկոյում իրենց ցույց էին տալիս դրականորեն: Անչելոտիի հետ լավ հարաբերություններ ունեմ, մենք շատ անգամներ ենք հանդիպել:
Ես նրան համարում եմ ջենթլմեն: Ես հիանում են նրանով ու մադրիդյան ակումբի որոշ ֆուտբոլիստներով»,- ասել է Չավին:
«Ռեալն» ու «Բարսելոնան» կմրցեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում: Հանդիպումը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: