Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստները դեռ հաղթանակների քաղց ունեն:
«Ռեալի» ֆուտբոլիստները չեն հոգնել հաղթանակներից: Մենք խոսում ենք այն ֆուտբոլիստների մասին, որոնց առաջին հաղթանակները եղել են 2013 թվականին, բայց դեռ հաղթանակի քաղց ունեն և միշտ ցանկանում են տիտղոսներ նվաճել:
Նրանք շատ ուժեղ են հոգեբանորեն: «Ռեալն» ակումբ է, որն առավելագույն պահանջներն ունի և ոչ ոք չի կարող խաղացողներին ստիպել մտածել, որ իրենց գործն ավարտված է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: