Մադրիդի «Ռեալի» նախկին սկաուտ Մանոլո Ռոմերոն բացատրել է, թե ինչու է գերադասում «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորից։
«Ես դեմ չէի լինի Վինիսիուսին փոխարինել Կվարացխելիայով։ Նա հիանալի եռյակ կկազմեր Մբապեի և Ռոդրիգոյի հետ։
Վինիսիուսը շատ է սխալվում, վատ է խաղում, սակայն դա ծածկում է գոլերով։ Նրա հետ պետք է զրուցել, 30 անգամ ցույց տալ «Ժիրոնայի» դեմ խաղը և ասել, որ իր միայն այս տեսակն է ընդունելի։ Նրան պետք է վախեցնել։
Նա պետք է նմանատիպ հանդիպումներ անցկացնի և դադարի հիմարություններով զբաղվել։ Նա մեծ բաների չի հասնի, ես նրան կփոխարինեի Կվարացխելիայով, որը, ի դեպ, ավելի շատ է գոլ խփում»,– Ռոմերոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 27 խաղի, դարձել 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կվարացխելիան «Նապոլիի» կազմում 36 խաղում 10 գոլ ու 6 ասիստ է հեղինակել։