• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ալվես. «Ռեալից» առաջարկ ունեի, բայց լսեցի սրտիս ձայնին ու ընտրեցի «Բարսելոնան»

Լուրեր

Ալվես. «Ռեալից» առաջարկ ունեի, բայց լսեցի սրտիս ձայնին ու ընտրեցի «Բարսելոնան»
07.11.2020
1986 0

«Սան Պաուլույի» պաշտպան Դանի Ալվեսը, որը երկար ժամանակ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, ասել է, որ ժամանակին մերժել է «Ռեալին»։

«Ռեալից» առաջարկ ունեի, երբ դեռ հանդես էի գալիս «Սևիլիայում»։ Ձեզ դուր գա թե ոչ, «Ռեալը» մեծ ակումբ է։ Սակայն ես որոշեցի լսել սրտիս ձայնին ու ընտրեցի «Բարսելոնան»,- ասել է բրազիլացին՝ RAC1-ին տված հարցազրույցում։

Ալվեսը կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 2008-ից 2016 թվականներին։ Ակումբի հետ նա 23 տիտղոս է նվաճել։