• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Goal. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հրավիրել Էդեգորին

Լուրեր

Goal. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հրավիրել Էդեգորին
19.10.2020
1600 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է տեղափոխվել ԱՊԼ, տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավելի վաղ նշվում էր, որ «կարմիր սատանաները» ցանկանում են հրավիրել Ֆեդերիկո Վալվերդեին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 3 հանդիպում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված