«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, փորձառու իսպանացու ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Յուվենթուսը»:
Նշվում է, որ «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ցանկացել է Իսկոյի հետ պայմանագիր կնքել ամռանը, սակայն, ամենայն հավանականությամբ, գործարքը տեղափոխվել է ձմեռային տրանսֆերային պատուահան:
«Ռեալը» 40 մլն եվրո է պահանջում 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Ավելի վաղ նշվում էր, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:
Fanat, Realmadrid.am