«Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը խիստ մտահոգված են էդեն Ազարի՝ պարբերաբար կրկնվող վնասվածքներից ու, եթե իրավիճակը չփոխվի, մտադիր են վաճառել նրան գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայիններին» հատկապես անհանգստացնում է բելգիացու տրանսֆերային արժեքի հսկայական անկումը:
Մադրիդ տեղաափոխվելու պահին Ազարը գնահատվում էր 150 մլն եվրո, ներկայում՝ 60:
Նշվում է, որ հնարավոր վաճառքի դեպքում ստացված գումարը կարող է ներդրվել Կիլիան Մբապեի տրանսֆերը ձևակերպելու համար:
«Արքայական» ակումբի կազմում Ազարը մասնակցել է ընդամենը 22 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում:
Fanat, realmadrid.am