«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնությունում խաղերի քանակով շրջանցեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը, հաղորդում է լրագրող Պեդրո Մարտինը։
Ռամոսը մասնակցել է Լա լիգայի 22-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղին (1-1) և անցկացրել 521-րդ հանդիպումը Պրիմերայում, իսկ Մեսին կարիերայի ընթացքում 520 խաղի է մասնակցել առաջնությունում։
Լա լիգայում անցկացրած խաղերի թվով ռեկորդակիրները Անդոնի Սուբիսարետան և Խոակինն են 622)։
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայում» հանդես է գալիս 2023 թվականից։ Նրա պայմանագիրն անդալուզական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ավելի վաղ պաշտպանը «Սևիլիայի» գույները պաշտպանել է 2004-ից 2005 թվականներին։ Ընթացիկ մրցաշրջանում նա 13 խաղում 1 գոլ է խփել։