Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալը» ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Կադիսի» հետ։
Սա մադրիդյան ակումբի պաշտպան Նաչոյի համար 250-րդ հանդիպումն էր ճերմակ մարզաշապիկով։
Հանդիպումից առաջ 31-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսից մարզաշապիկ է ստացել։