Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է The Sun-ը։
«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն վերջին շաբաթվա ընթացքում սկսել է բանակցել հավանական թեկնածուների գործակալների հետ։
Արտետայից բացի, «Բարսելոնան» գլխավորելու հավանական թեկնածուներն են Յուրգեն Կլոպը և Յուլիան Նագելսմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտետան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Արսենալից», իսկ Չավին վերջերս հայտնեց «Բարսելոնայից» հեռանալու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին և կատալոնական ակումբի հետ նվաճել երկու տիտղոս՝ Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը (երկուսն էլ 2022/2023 մրցաշրջանում)։