«Ռեալը» սկսել է պատրաստվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Սելթիկի» դեմ կայանալիք խաղին:
Կարիմ Բենզեման ու Օրելյեն Չուամենին առավոտյան մարզվել են թիմից առանձին:
Բենզեման գնդակով վարժություններ է կատարել: Մարզումը լավ է անցել, սակայն նրա մասնակցությունը շոտլանդական ակումբի դեմ խաղին երաշխավորված չէ:
Չուամենին վերջին պահին չէր կարողացել մասնակցել «Ժիրոնայի» դեմ խաղին, իսկ այսօր առավոտյան մարզվել է մարզասրահում ու խոտածածկին: Նրա մասնակցությունը նույնպես կասկածի տակ է:
«Ռեալ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին: