Թեյլոր Սվիֆթը հայտարարել է, որ 2024 թվականի մայիսի 30-ին The Eras շրջագայության շրջանակում ելույթ կունենա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:
Relevo-ի հաղորդմամբ՝ համաշխարհային աստղը երկու անգամ ելույթ կունենա «Բեռնաբեուում»:
Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ «Արքայական ակումբին» հնարավորին չափ շատ եկամուտ է անհրաժեշտ մարզադաշտում անցկացվող համերգային այնպիսի միջոցառումներից, ինչպիսին Թեյլոր Սվիֆթինն է: Ընդ որում՝ «Մադրիդը» կստանա եկամտի 70 տոկոսն այսպիսի միջոցառումների կազմակերպիչներից:
Այս նոր քաղաքականությունն ակումբին կօգնի հավաքել մոտավորապես 400 միլիոն եվրո:
«Թեյլոր Սվիֆթը ելույթ կունենա «Սանտիագո Բեռնաբեուում», որպեսզի օգնի «Ռեալին» հավաքել Մբապեի տրանսֆերի գումարը»,- երկրպագուներից մեկը գրել է Թվիթերում:
Fenomeno, Realmadrid.am