«Վալենսիայի» դեմ կեսգիշերին կայանալիք հանդիպումը յուրահատուկ է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի համար:
Ֆրանսիացի գոլահարն «Արքայական ակումբի» մարզաշապիկով դարձել է 299 գոլի հեղինակ: Կարիմը կանի հնարավորը՝ 300 գոլի սահմանագիծը հնարավորին չափ շուտ հատելու համար:
Բենզեման, լինելով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, հրաշալի հնարավորություն ունի՝ ևս մեկ ցուցանիշով «Արքայական ակումբի» լեգենդների շարքին դասվելու համար:
Գաղտնիք չէ, որ Կարիմը «Ռեալի» հաջողությունների բանալին է ընթացիկ մրցաշրջանում: Պահպանելով կատարողական բարձր վարպետությունը՝ նա նոր մակարդակի է հասցրել նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ Վինիսիուսին ու Ռոդրիգոյին:
Fenomeno, Realmadrid.am