Լուրեր

Կուրտուան՝ «Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին
25.04.2022
3412 0

Տիբո Կուրտուան իր յութուբյան «Thibaut Talks» փոդքասթում խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին՝ ՉԼ-ի կիսաեզրափակիչում։

«Գվարդիոլայի» Սիթին» շատ դժվար մրցակից է, շատ ճկուն, գնդակին տիրապետել սիրող և ունակ՝ եզրերով խաղին, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ։

Երկու տարի առաջ մենք երկու անգամ նրանց պարտվեցինք, բայց ես զգում էի՝ որ ավելին կարող ենք անել, սակայն այդ ժամանակ չհաջողվեց։

Ես գիտեմ՝ ինչ է նշանակում «Սիթիին» հաղթել իր մարզադաշտում և մենք հենց դրան էլ սպասում ենք։

Դիմակայությունը շատ դժվար է լինելու, բայց մենք հանգստացել ենք շաբաթ և կիրակի ու այս շաբաթ խաղալու ենք շաբաթ օրը, իսկ հետ՝ կենտրոնանալու ենք պատասխան խաղի վրա։

«Սիթին» նույնպես խաղալու է ԱՊԼ-ում, նրանք 1 միավոր են գերազանցում «Լիվերպուլին» ու նրանք պետք է զգույշ լինեն։

Ուրախ եմ, որ պատասխան խաղը կայանալու է «Բեռնաբեուում»։ Մարզադաշտի աջակցության շնորհիվ ՊՍԺ-ի ու «Չելսիի» դեմ խաղերում հնարավոր եղավ քամբեք իրականացնել»,- ասել է բելգիացին։