Լուրեր

Մոդրիչը պատրաստ է «Էլչեի» դեմ խաղին
28.10.2021
2951 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը սկսել է պատրաստվել «Էլչեի» դեմ խաղին, որի ժամանակ արդեն Կառլո Անչելոտին կարող է հույսեր կապել նրա հետ։

Կիսապաշտպանն առանց որևէ խնդրի մարզվել է թիմակիցների հետ։ Խորվաթ ֆուտբոլիստը բաց էր թողել «Օսասունայի» դեմ խաղը, իսկ ակումբը չէր բացատրել պատճառը։ Իրավիճակը տանգապալից էր, քանի որ երեքշաբթի օրը Լուկան աջ ոտքի շրջանում ցավեր ուներ, բայց այսօր կասկածները վերացել են։

Դանիել Սեբալյոսը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գարեթ Բեյլը շարունակում են մարզվել մարզասրահում։ Նրանք դեռ նոր են վերականգնվել վնասվածքից և լիովին պատրաստ չեն խաղերին։


Ամենակարդացված