«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել ՄՅՈՒ, հաղորդում է Mirror-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով, ՄՅՈՒ-ն սկսել է բանակցությունները Վարանի ներկայացուցչի հետ։ Նրան թիմում Օլե Գունար Սուլշերն է ցանկանում տեսնել։ «Ռեալի» հետ ֆրանսիացու պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վարանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 30 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։