Կազեմիրոն Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո առաջին անգամ խաղաց «Արքայական ակումբի» դեմ՝ Հյուսթոնում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում զիջելով իսպանական գրանդին 0-2 հաշվով:
Երկրպագուների աչքից չի վրիպել Կրոս - Կազեմիրո - Մոդրիչ եռյակի ջերմ հանդիպումն ու զրույցը: Նրանց է միացել նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Հատկապես ուշադրության է արժանացել Մոդրիչի ու Կազեմիրոյի ջերմ գրկախառնությունը, այն, որ ժողովրդական լեզվով ասած՝ Մոդրիչը «պոնչո է անում» բրազիլացուն:
Լուկան իր թվիթերյան էջում խաղից հետո Կազեի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որին կցել է սրտի էմոջի:
Fenomeno, Realmadrid.am