Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, որն ավելի վաղ հայտարարեց Մադրիդի «Ռեալը» լքելու մասին, կարող է մնալ Իսպանիայում կամ կարիերան շարունակել Իտալիայում կամ Անգլիայում։
Այս երկրների ներկայացուցչներն առաջարկ են պատրաստում 32-ամյա ֆուտբոլիստի համար՝ հաղորդում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Բեյլը «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2013 թվականին և նվաճել 16 տիտղոս՝ այդ թվում 5 Չեմպիոնների լիգա։