ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, եթե Կիլիան Մբապեն այս ամռանը հեռանա փարիզյան ակումբից, հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Սանտի Աունան:
Լուիս Էնրիկեն Դեմբելեի տաղանդի համակիր է: Իսպանացի մասնագետը, որը շուտով կստանձնի ֆրանսիական ակումբի ղեկը, վստահ է, որ Դեմբելեն աշխարհում լավագույններից է իր դիրքում:
Ֆրանսիացու հրաժարագինը 50 միլիոն եվրո է, պայմանագրի այդ կետը կարելի է ակտիվացնել մինչև հուլիսի 31-ը:
«Բարսելոնայի» ու 26-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: Կատալոնական ակումբում Դեմբելեն առանցքային խաղացող է, նախորդ մրցաշրջանում 35 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում:
Այս պահին հավանականությունը մեծ է, որ Կիլիան Մբապեն առաջիկա օրերին կհեռանա փարիզյան ակումբից: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ամենահավանական գնորդը Մադրիդի «Ռեալն» է:
Այս տրանսֆերային պատուհանին ՊՍԺ-ն արդեն պայմանագիր է կնքել Լուկաս Էրնանդեսի, Միլան Շկրինիարի ու Մարկո Ասենսիոյի հետ:
Fenomeno, Realmadrid.am