Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել։ Դա է պատճառը, որ 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 5-ին կայանալիք ՉԼ-ի 1/2 եզրափակիչի պատասխան խաղը։
Ֆրանսիացին վնասվածքը ստացել է «Օսասունայի» դեմ խաղում։ Ընդմիջմանը նրան Նաչոն է փոխարինել։ Սպասվում է, որ պատասխան խաղին «Ռեալի» պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Ֆերլան Մենդին շարք կվերադառնան։