«Ատլետիկոն» ուշադրությամբ հետևում է «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակին:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, մադրիդյան ակումբը պատրաստվում է հարմար առիթի դեպքում առաջարկ կատարել արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ:
Նշենք, որ «ծեր սինյորան» ու Դիբալան երկար ժամանակ է բանակցում են նոր համաձայնագրի հարցում, սակայն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:
26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am