Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հաղորդում է Relevo-ն:
35-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի բարձր դիվիզիոնում հանդես եկող ակումբներից մեկից ստացել է երկու տարվա պայմանագրի առաջարկ՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով: Ֆրանսիացին մտածում է առաջարկի շուրջ:
Բենզեմայի պայմանագիրը մադրիդցիների հետ լրանում է հունիսի 30-ին: «Ռեալը» հույս ունի, որ հարձակվողը ևս մեկ մրցաշրջան կմնա թիմում:
Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալում» ելույթ է ունենում 2009 թվականից: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 խաղի, խփել 18 գոլ և կատարել երկու գոլային փոխանցւոմ: