Իսպանիայի սուպերգավաթում ձևավորվել են կիսաեզրափակիչի հետևյալ զույգերը:
«Բարսելոնա» - «Օսասունա»
«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»
Սկզբունքը հետևյալն է՝ Լա լիգայի չեմպիոնները («Բարսելոնա») մրցում են Իսպանիայի գավաթի խաղարկությունում երկրորդ տեղը զբաղեցրած («Օսասունա») թիմի հետ, իսկ Լա լիգայում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթողի («Ռեալ Մադրիդ») հետ:
«Ռեալը» Լա լիգայում մեծ հավանականությամբ կզբաղեցնի երկրորդ տեղը, այդ իսկ պատճառով էլ նրա մրցակիցը կլնի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ տվյալ պարագայում Մադրիդի «Ատլետիկոն»:
Կիսաեզրափակիչի զույգերը համարվում են արդեն ձևավորված, քանի որ «Ատլետիկոյի»՝ երկրորդ կամ երրորդը զբաղեցնելու պարագայում սկզբունքը չի խախտվում: