Լուրեր

Բեյլի գործակալ. «Գարեթն առաջվա պես սիրում է «Ռեալը»
18.02.2021
2831 0
Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը խոսել է 31-ամյա ուելսցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», սակայն մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Ռեալ»։

«Նա առաջվա պես սիրում է «Ռեալը»։ Գարեթն ակումբի հետ ոչ մի խնդիր չունի, այն հիանալի ակումբ է։ Մադրիդ վերադարձը խնդիր չի Բեյլի համար»,- ասել է նա։