Լուրեր

ՖԻՖԱ-ի նախագահն աջակցել է Վինսիուսին
22.05.2023
5939 0

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աջակցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինսիուս Ժունիորին:

«Ամբողջովին համամիտ եմ Վինիսուս Ժունիորի հետ: Ռասիզմը ֆուտբոլում և հասարակության մեջ տեղ չունի և ՖԻՖԱ-ն աջակցում է բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք հայտնվել են նման իրավիճակում:

«Վալենսիայի» ու «Ռեալի» մասնակցությամբ խաղի միջադեպն ապացուցում է, որ այդպես չպետք է լինի:

Այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ում գործում է եռաստիճան համակարգ, համաձայն որի, խաղը նախ պետք է կանգնեցվի և այդ մասին հայտարարվի, հետո ֆուտբոլիստները հեռանան խաղադաշտից, իսկ վիրավորանքների շարունակվելու դեպքում հանդիպումը դադարեցվի:

Հանդիպումը վերսկսելուց հետո եթե միջադեպը կրկնվում է, ապա տնային թիմին տրվում է տեխնիկական պարտություն:

Սա այն մեխանիզմն է, որը պետք է դրվի բոլոր երկրներում և առաջնություններում: Ակնհայտ է, որ ավելի հեշտ է ասելը, քան անելը, բայց մենք պետք է դա իրագործենք և համապատասխան եզրակացություններ անենք»: