Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ, հայտնում է Marca-ն:
Այս պահին Կամավինգայի աշխատավարձն ամենացածրերից է թիմում և Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ճշտել իրավիճակը:
Կամավինգայի հրաժարագինը կազմում է 700 միլիոն եվրո, սակայն նոր պայմանագրով այն կկազմի 1 միլիարդ եվրո: