• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Որքան գումար կկազմի Էնդրիկի տրանսֆերը. տարբեր աղբյուրների տվյալներ

Լուրեր

Որքան գումար կկազմի Էնդրիկի տրանսֆերը. տարբեր աղբյուրների տվյալներ
09.12.2022
1350 0

Կորտեգանա (Мarca-ի լրագրող). Էնդրիկի տրանսֆերի ֆիքսված արժեքը 40-45 միլիոն եվրո է: Հաշվի առնելով տարբեր բոնուսները՝ թիվը կարող է կազմել 60 միլիոն եվրո:

Releve. Էնդրիկի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրոյից պակաս չէ, բայց պայմանագրում առկա են բոնուսներ, որի շնորհիվ թիվը կարող է աճել մինչև 60 միլիոն եվրո:

Այլ ակումբներ («Բարսելոնա», ՊՍԺ և «Չելսի») ևս պատրաստակամ են եղել բավարարել «Պալմեյրասի» ֆինանսական պահաջները, սակայն խաղացողը նախապատվությունը տվել է «Ռեալին»:

UOL Esporte. «Ռեալը» չի ակտիվացրել Էնդրիկի՝ 60 միլիոն եվրո կազմող հրաժարագինը: Ակումբը կվճարի ֆիքսված գումար և բոնուսներ:

AS. Էնդրիկի տեղափոխությունը «Ռեալ» ամենաթանկարժեք տրանսֆերն է լինելու «Պալմեյրասի» պատմության մեջ:

Goal.com. «Ռեալը» 72 միլիոն եվրո կվճարի Էնդրիկի տեղափոխության դիմաց՝ չհաշված բոնուսները:


Ամենակարդացված