«Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը մրցաշրջանում երրորդ անգամ փոխարինվեց:
Խոտածածկի խնդիրներն առաջացել էին մարզադաշտը վերակառուցելու արդյունքում արտանետված փոշուց ու կեղտից: Բացի այդ, «Բեռնաբեուի» բաց տանիքի վրա իրականացվում են աշխատանքներ և արևի լույսը նորմալ չի ընկնում խոտածածկի վրա:
Մասնագետները մտածում են նոր հանգամանքներում վերակառուցման աշխատանքներն առանց նմանատիպ հետևանքների շարունակելու տարբերակներ: