Լուրեր

Աղբյուր. «Ռեալն» ու Էնդրիկը համաձայնության են հասել
08.12.2022
1911 0

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

16-ամյա ֆուտբոլիստն ու «Արքայական» ակումբն արդեն պայմանավորվել են պայմանագրի անձնական կետերի շուրջ: «Ռեալը» 60 միլիոն եվրո կվճարի «Պալմեյրասին», իսկ Էնդրիկը Մադրիդ կժամանի 2024 թվականին, երբ լրանա նրա 18 տարեկանը:

Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ն ու «Չելսին»:


Ամենակարդացված