• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուս Ժունիորն Իսպանիայի քաղաքացիություն է ձեռք բերել

Լուրեր

Վինիսիուս Ժունիորն Իսպանիայի քաղաքացիություն է ձեռք բերել
05.09.2022
2946 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է Իսպանիայի քաղաքացի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեգեոներների սահմանափակումների պատճառով «Ռեալը» չկարողացավ հունիսին թիմ հրավիրել Գաբրիել Ժեզուսին, որն արդյունքում տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Վինիսիուսը Իսպանիայի քաղաքացի է դարձել ամառային տրանսֆերային պատուհանի փակվելու նախորդ օրը։

Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» խաղում է 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 35 խաղի, խփել 17 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։ 2019 թվականից նա հրավիրվում է Բրազիլիայի հավաքական։