Լուրեր

«Ռեալի» ծրագրերը չեն փոխվել
21.09.2024
1265 0

Մադրիդի «Ռեալն» առաջվա պես հետաքրքրված է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդի ծառայություններով։ 2025 թվականի նա ազատ գործակալ կդառնա, հաղորդում է Football Espana–ն։

«Սերուցքայինները» պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել 32–ամյա Դանի Կարվախալին, սակայն չեն պատրաստվում ձեռք բաց թողնել անգլիացուն անվճար ձեռք բերելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Տրենտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։