«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը գնահատել է իր հայրենակից Ջուդ Բելինգեմի խաղը, որն ամռանը «Բորուսիայից» տեղափոխվեց «Ռեալ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող էր գնել նրան, բայց այդ ժամանակ նա ընտրեց «Բորուսիան»: Պարզվեց՝ ճիշտ որոշում է: Հիմա նա տեղափոխվել է աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: Նա ինքնավստահ և տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Talk Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 խաղի, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: