ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է, որ պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է RMC Sport–ը։
Փետրվարի 27–ին նա Ելիսեյան պալատում ճաշել է Կատարի էմիրի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նա միակ մարզիկն էր, որը հրավեր էր ստացել՝ մասնակցելու այդ արարողությանը։ Ականատեսների խոսքով՝ Մբապեն չի խուսափել իր ապագայի վերաբերյալ հարցերից և հերքել, որ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Զրուցակիցներին նա ասել է, որ ոչինչ դեռ համաձայնեցված չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25–ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «Արքայական ակումբի» հետ։