«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է գնել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերը, եթե ընտրվի։
«Եթե Չավին ինձ խնդրի ու եթե տնտեսական տեսանկյունից լինի իրագործելի, ես կգնեմ Ռամոսի տրանսֆերը»,- ասել է Ֆոնտը՝ Cadena COPE-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ֆոնտը բազմիցս հայտարարել է, որ Չավիին ցանկանում է տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։