Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Սեբալյոսը հունվարին վարձակալությամբ կվերադառնա իր նախկին ակումբ՝ տրանսֆերը 2022 թվականին պարտադիր գնելու պայմանով։ «Ռեալը» 20 մլն եվրո է գնահատում իր ֆուտբոլիստը։
Գործարքը դեռ օգոստոսին կարող էր կայանալ, բայց Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքը ֆուտբոլիստին զրկեց «Բետիս» վերադառնալու հնարավորությունից։