«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Վեստ Հեմը»՝ նրան համարելով գլխավոր տրանսֆերային նպատակ: Գործարքը կարող է տեղի ունենալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մարիանոյի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 1 հանդիպման:
Fanat, Realmadrid.am