Կարիմ Բենզեման ու Ֆերլան Մենդին կարող են մասնակցել «Ռեալի» հաջորդ խաղին։
Ֆուտբոլիստները մարզվել են մադրիդյան ակումբի ընդհանուր խմբի կազմում։ Երկու ֆրանսիացիներն էլ բաց էին թողել «Բարսելոնայի» դեմ խաղը (0-4):
Նրանք կարող են մասնակցել Իսպանիայի առաջնության շրջանակում «Սելտայի» դեմ կայանալիք խաղին, բայց գլխավոր նպատակը «Չելսիի» դեմ ՉԼ-ում կայանալիք հանդիպմանը լավ մարզավիճակով պատրաստ լինելն է։
«Ռեալը» «Սելտայի» դեմ կմրցի ապրիլի 2-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։