«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն հաջորդ ամառ կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
Ֆրանսիացի կիսապաշտպանն այդ դեպքում անվճար կտեղափոխվի, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Տոլիսոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Մադրիդյան ակումբը ծրագրում է գործարքն իրականացնել Դավիդ Ալաբայի սցենարով, որը նույնպես ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվեց։ 27-ամյա Տոլիսոյով նաև ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Տոտենհեմն» են հետաքրքրված։
Տոլիսոն 2017 թվականին է դարձել «Բավարիայի» ֆուտբոլիստ՝ 41.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Լիոնից»։