Ձախ պաշտպան Մարսելոն, որն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Ռեալից», կարող է տեղափոխվել «Լացիո»։
Marca-ի հաղորդմամբ, իտալական ակումբը կապ է հաստատել 34-ամյա ֆուտբոլիստի հետ՝ հասկանալու մտադի՞ր է նա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ բարձր մակարդակով։
Սկզբում բրազիլացի ֆուտբոլիստով Կատարը, Թուրքիան և ԱՄԷ-ն ներկայացնող ակումբներն էին հետաքրքրված, սակայն հետագայում եվրոպական ակումբները նույնպես սկսեցին հետաքրքրվել։
Մարսելոն ցանկանում է մնալ Եվրոպայում և մեծ է հավանականությունը, որ կընդունի «արծիվների» առաջարկը։