ՊՍԺ–ի կիսապաշտպան Էթան Մբապեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ» այս ամառ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է տեղափոխվել «Արքայական ակումբ»։
Հիշեցնենք, որ մայիսի 10–ին Կիլիան Մբապեն հայտարարեց, որ կհեռանա ՊՍԺ–ից ազատ գործակալի կարգավիճակում։
Մեծ հավանականությամբ, նա կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։