Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Հանդիպումն ավարտվեց 2–2 հաշվով։
90+9–րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսոնան չհաշվեց այն՝ խաղի ավարտը ազդարարելով բառացիորեն վայրկյաններ առաջ։
Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին մրցավարի ուղղությամբ և վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Ջուդ Բելինգեմը։
Խաղից հետո մադրիդցիների ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին գրել է՝ «Սա խայտառակություն է»։