Լուրեր

ԶԻԴԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԻՐ ՏՎԱԾ ԽՈՍՔԻՆ
05.12.2019
151 0

Իր վերադարձի ժամանակ Զինեդին Զիդանը նշեց, որ իր համար անչափ կարևոր է լինելու Լա Լիգան, և ֆրանսիացին պահում է իր խոսքը։ 

Չեմպիոնական նախորդ կազմի հետ համեմատ Զիդանը որոշակի փոփոխություններ է կատարել թիմում և ստեղծել ներքին մրցակցություն։ 

«Լա Լիգան շատ կարևոր է, և մենք ամենից շատ կենտրոնանալու ենք հենց այդ տիտղոսը նվաճելու համար». ասել էր Զիդանը։

Իհարկե, «Ռեալը» միակ թիմը չէր, որ երկու տարի չի դարձել Լա Լիգայի հաղթող, սակայն նախորդ մրցաշրջանում թիմը դուրս էր մնացել մրցակցությունից դեռ մրցաշրջանի առաջին հատվածում։ 

Զիդանը գիտեր, որ նա չի կարողանալու ամեն տարի այդ կազմով նվաճել ՉԼ-ի գավաթը, որով էլ հենց նա ծածկում էր Լա Լիգայում ձախողվելու փաստը։ 

Այժմ «Ռեալը» կրկին կենտրոնացել է Լա Լիգայի վրա, և արդյունքները դա ապացուցում են, ուստի կարելի է ասել, որ ֆրանսիացին հավատարիմ է իր խոսքին։


Ամենակարդացված