Դավիդ Ալաբան Կառլո Անչելոտիին հայտնել է, որ նախընտրում է խաղալ պաշտպանության կենտրոնում, հաղորդում է Relevo-ն։
Ավստրիացին Էդեր Միլիտաոյի հետ միասին մեծ հաջողության հասավ «Ռեալում»՝ դաշտի կենտրոնում խաղալիս։ Ֆուտբոլիստները հաջողությամբ կարողացան փոխարինել Սերխիո Ռամոսին ու Ռաֆայել Վարանին։
Այնուամենայնիվ, այս ամառ ակումբը թիմ հրավիրեց Անտոնիո Ռյուդիգերին և Կառլո Անչելոտին պատրաստվում էր Ալաբային տեղափոխել նրա համար հարազատ ձախ եզր։
Սակայն Դավիդը ցանկանում է պահպանել անցյալ տարվա խաղային դիրքը և այս դեպքում Անչելոտիի համար դժվարանում է մեկնարկային կազմն ընտրելը։
Կարծես թե, թոփ պաշտպաններից մեկը հաջորդ մրցաշրջանում նստելու է պահեստայինների նստարանին։