Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Marca-ին տված հարցազրույցում նշել է ժամանակակից ֆուտբոլի 3 լավագույն դարպասապահներին:
«Կարծում եմ՝ Տեր Շտեգենն ու Օբլակը միևնույն կարևորությունն ունեն իրենց ակումբների համար: Կուրտուան դարձել է այն դարպասապահը, որին երկար ժամանակ ցանկանում էին տեսնել «Ռեալում»: Այս երեքին մյուսներից ավելի բարձր կդասեմ»,- եզրափակել նա:
Հիշեցնենք, որ 39-ամյա Իկերը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին:
Fanat, Realmadrid.am