Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարը 2023 թվականի ամռանը կարող է փոխել ակումբը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, որի պայմանագիրը լրանում է տարվա վերջում, հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է El Nacional-ը:
26-ամյա Պավարը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որտեղ հանդես է գալիս 2019 թվականից:
Գերմանական ակումբի կազմում անցկացրած 140 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: