«Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ զարմացած են եղել Զինեդին Զիդանի՝ կազմի հետ կապված որոշումից՝ «Վալենսիայի» հետ խաղում, հաղորդում է Marca-ն։
Ֆուտբոլիստներին զարմացրել է, որ պաշտպան Ֆերլան Մենդին ու կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնարկային կազմում չեն հայտնվել, փոխարենը խաղացել են Մարսելոն ու Իսկոն։ Կրոսը 76-րդ րոպեին մտավ խաղադաշտ, իսկ Մենդին այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում։
«Ռեալի» ֆուտբոլիստները հարգում են Զիդանի որոշումը, բայց կազմի հետ կապված որոշումներում կասկածներ կան ֆուտբոլիստների շրջանում։